top of page

Իտալացի արվեստագետ Ռոբերտո Պաչի Դալոն՝ առաջին անգամ Հայաստանում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read
ree

Միջազգային ճանաչում վայելող իտալացի կոմպոզիտոր, երաժիշտ, ռեժիսոր և մեդիաարվեստի առաջին փորձագետներից  Ռոբերտո Պաչի Դալոն Երևանում կներկայացնի յուրօրինակ համերգային և հանրային ծրագրեր, որոնք միավորում են արվեստը, գիտությունը, մշակութային ժառանգությունն ու նոր տեխնոլոգիաները։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում նոյեմբերի 27-ին, ժամը 19:00 Հայոց ցեղասպանության ողբերգությանը անդրադառնալով՝ արվեստագետը ստեղծում է մի կոմպոզիցիա, որտեղ Դանիել Վարուժանի (Հացին Երգը) տեքստերը միահյուսվում են էլեկտրոնային հյուսվածքների, ակուստիկ գործիքների և ձայների ձայնային լանդշաֆտի հետ։ Սա նույնանուն ալբոմի կենդանի կատարումն է Հայաստանում, թողարկված Marsèll Records-ի կողմից 2015-ին։

Համերգի երկրորդ հատվածում Պաչի Դալոն հանդես կգա երևանաբնակ արվեստագետների հետ կենդանի իմպրովիզացիոն կատարումով։ 

Բացի այդ, արվեստագետը կներկայանա հանրային դասախոսությամբ, որը նվիրված է արվեստի, գիտության, թվային մշակույթի, էկոլոգիայի և ժամանակակից լեզվի հատման կետերին։ 

Միջոցառումները նախաձեռնել է hosq հիմնադրամը։ 

Նշենք, որ Ռոբերտո Պաչի Դալոն իտալացի հեղինակ է, կոմպոզիտոր, երաժիշտ, թատրոնի ու կինոյի ռեժիսոր, վիզուալ և ձայնային արվեստագետ։ Giardini Pensili-ի հիմնադիրն է ու ղեկավարը (Ռիմինի, Իտալիա)։ Նրա աշխատանքները ներկայացվել են աշխարհով մեկ՝ տարբեր բիենալեներում, թանգարաններում, թատրոններում և փառատոնների շրջանակում։ 

 
 
1/2411
bottom of page