Արման Ծառուկյան․ Մախաչեւի դեմ մենամարտից առաջ ողնաշարի ճողվածք ունեի
- Investigative journalist

- 1 day ago
- 1 min read

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչու է 2025 թվականին հրաժարվել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ չեմպիոնական մենամարտից։
«Պատրաստ էի դուրս գալ օկտագոն Մախաչեւի դեմ, բայց զգացի մեջքի ցավ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ ողնաշարի գոտկային հատվածի ճողվածք ունեի։ Եթե առաջիկայում դարձյալ հայտնվի ճողվածքը, ստիպված կլինեմ վիրահատվել»,- ասել է Adin Live-ի եթերում։
Հունվարի 10-ին Ծառուկյանը Real American Freestyle 5 մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնի: Մրցակիցը PFL նախկին մարտիկ ԱՄՆ ներկայացնող Լենս Փալմերն է: Գոտեմարտը տեղի կունենա Սանռայզում (Ֆլորիդա)։
ММА-ում Լենս Փալմերը նորամուտը նշել է 2013թ․ դեկտեմբերին։ Նա տարել է 23 հաղթանակ, կրել 8 պարտություն։
Արման Ծառուկյանը ММА-ում ունի 23 հաղթանակ, 3 պարտություն։




















