top of page

300 հոգի կա ցուցակում, տարբեր փուլերում տարբեր ձևով են ընտրվելու. Արսեն Թորոսյանը՝ ՔՊ ցուցակի կազմման մեխանիզմի մասին

  • Feb 5
  • 2 min read


Նոր փոփոխություններ ենք իրականացրել, որի շրջանակներում ՔՊ համաժողովը չի տևելու մեկ օր, բավական երկար գործընթաց է լինելու և ամեն փուլի մասին պատշաճ կտեղեկացնենք։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 5–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցումն նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը պետք է շատ թափանցիկ լինեն իրենց ներքին գործընթացներում, ինչպես ՔՊ–ն է թափանցիկ։

«Հիմա էլ առաջադրված թեկնածուները հրապարակային հայտնում են իրենց առաջադրման մասին, ակնկալում են նաև իրենց կուսակից ընկերների քվեն, ինչը շատ առողջ գործընթաց է»,–ասաց նա։

Հարցին՝ երբ պատրաստ կլինի ՔՊ նախընտրական ցուցակը, Թորոսյանը պատասխանեց. «Գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում, ինքը բավական երկար գործընթաց է և օրենքի իմաստով երբ որ կարիք կլինի ներկայացնելու, արդեն այդ ամեն ինչը պատշաճ իրականացված կլինի։  Համաժողովում վերջնական որոշումը ֆորմալ ձևով կընդունվի, բայց մինչ այդ կան գործընթացներ, որով մենք անցնում ենք։ Ներկուսակցական հրապարակային քարոզարշավը տեսանելի է բոլորի համար, այստեեղ գաղտնի բան չկա»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ մեխանիզմով է ձևավորվելու ՔՊ–ից ցուցակը, թեկնածուներից քանիսն են ՔՊ–ից, ՔՊ–ական նախարարը պատասխանեց. «Այո, մոտ 300 թեկնածուի  մասին է խոսքը, բայց այդ թիվը կարող է փոխվել դեպի նվազում, որովհետև կարող են լինել ինքնաբացարկներ։ Մենք ունենք նաև ընտրագրավի ինստիտուտ, ընտրագրավից հրաժարում։ Լինելու են տարբեր փուլերով ռեյտինգավորումներ և քվեարկություններ, ամեն փուլի վերաբերյալ պատշաճ կտեղեկացնենք։ Այն լինելու է խիստ ժողովրդավար և կուսակցության պատվիրակների կողմից ընտրված ցուցակ՝ որոշակի կարգավորումներով։ Կհրապարակենք ամբողջ ցանկը վերջնական, երբ որ հաստատումը լինի՝ և նախնական, և վերջնական»։

Ինչ վերաբերում է նրան, որ ցուցակը անփոխարինելի կերպով գլխավորելու է Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ ընտրություններով է որոշվելու, Արսեն Թորոսյանն ասաց. «ՔՊ–ն միշտ իր որոշումներում առաջնորդվում է ժողովրդավարական կանոններով։ Նախորդ համաժողովի ժամանակ վարչություն և վարչության նախագահ ընտրելիս ունեցել ենք այդ ամեն ինչը, նույնը տեղի է ունենալու այս անգամ և ցուցակի, և ցուցակի առաջին համարի ընտրության հարցում»։

Նա խոստովանեց, որ բարդացել են ընտրության մեխանիզմները. «Բայց բայց առաջին անգամ ենք նման ձևով գնում ընտրությունների։ Նախորդ արտահերթ ընտրությունների դեպքում վարչությունն է ձևավորել ցուցակները և մենք ենք ձևավորել առանց համաժողովի։

 
 
1/2584
bottom of page