top of page

Բա բայղուշնե՛ր, բա 2 շաբաթ առաջ ասում էիք՝ Փաշինյանը, իբր Թուրքիայի պատվերով ցանկանում է Սահակ Մաշալյանին կարգել Ամենայն Հայոց Կաթողիկոս. Եղոյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 1 min read

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Բայղուշներն ամբողջ օրն ուսումնասիրեցին Հայաստանի ղեկավարի` Թուրքիա կատարած առաջին երկկողմ այցի տեսանյութերն ու ֆոտոները. միլիմետրի ճշտությամբ համեմատեցին Հայաստանի և Թուրքիայի դրոշների երկարությունը, չափեցին դրոշների համեմատական բարձրությունը ծովի մակարդակից, ֆոտոտեխնիկական փորձաքննության ենթարկեցին օդակայանում փռված գորգի գույնի և այլ երկրների ղեկավարների դիմավորման արարողությունների ժամանակ փռված գորգերի գույների նույնականությունը, ու ոչ մի խնդիր չհայտնաբերելով, նկատեցին, որ հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա չէր Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանը ու սկսեցին տարփողել այդ փաստը։ Շատ լավ։ 


Բա բայղուշնե՛ր, բա երկու շաբաթ առաջ ասում էիք, թե Նիկոլ Փաշինյանը, իբր Թուրքիայի պատվերով, իբր ցանկանում է Սահակ Մաշալյանին կարգել Ամենայն Հայոց Կաթողիկոս ու իբր միայն էդ նպատակով է բարձրացրել կաթողիկոսի լեգիտիմության հարցը։ Ստի՞ց էիք ասում, բայղուշնե՛ր։ Գործ էր` անու՞մ էիք, բայղուշնե՛ր։

1/2174
bottom of page