Երբ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, դուրս ենք մնում աշխարհից, և դա մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել․ Նիկոլ Փաշինյան
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել հանդիսավոր նիստին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես են եկել ելույթներով:
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել այդ գործընթացի կարևորությունը փոփոխվող աշխարհում. «Երբ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, դուրս ենք մնում աշխարհից, և դա, ցավոք այն է, ինչ մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել, և մենք որոշել ենք փոխել այդ գործելակերպը»:
Երկրի ղեկավարը բանակի այսօրվա ամենակարևոր ձեռքբերումը համարել է այն, որ կա մտահորիզոնն անընդհատ ընդլայնելու ընկալումը, դրա անհրաժեշտությունը գիտակցված է: Այդ համատեքստում, վարչապետը կարևորել է նաև ոլորտում կրթության զարգացման անհրաժեշտությունը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: «Այսօր սերժանտական համակարգ է ներդրվում, որը շրջադարձային նշանակություն է ունենալու մեր Զինված ուժերի, մեր բանակի մարտունակության տրամաբանության մեջ: Եվ սա շատ երկար և մանրամասն քննարկված բովանդակային փոփոխություն է, որը շատ կարևոր եմ համարում։ Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում։ Եվ սա էլ շատ էական է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:




















