top of page

Գլխավոր դատախազը պատգամավորի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել ԱԺ․ Նա 2025 թ․ հունվարից սկսած զբաղվել է «հարվածային խմբերում» անձանց ընդգրկմամբ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 4
  • 2 min read
ree

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին։ Այս մասին  civic.am-ը տեղեկացավ Աժ կայքից։   Ըստ միջնորդագրի՝  «ՀՀ-ում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով («Սրբազան շարժման» մասնակից-խմբ․) Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունը ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից»։

 

Նշված հանցավոր արարաքների իրագործումը  հանցավոր խմբի անդամները, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը, 2025 թվականի  հունվարից սկսած շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել  Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», տրանսպորտային միջոցների ապակիների և ճանապարհներին լցնելու նպատակով՝ ներկեր և յուղեր, այդ միջոցները պահել են համապատասխան թաքստոցներում, շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողություններ․․․․Այսինքն, Արթուր Սարգսյանին վերագրվում են ՀՀ ՔՕ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով, 43-419-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ։

 

Նշենք, որ Գլխավոր դատախազի միջնորդագրում մանրամասնորեն նշված են Գալստանյանի և հանցավոր խմբի մյուս անդամների երկխոսությունները։ Նախորդ տարի օգստոսին, դատելով ԱԺ կայքում հրապարակված փաստաթղթից, Գալստանյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Իշխան Սաղաթելյանն ու այսպես ասած իր «ադաբրյամսը» հայտնել պլանավորվելիք գործողություններին։

 
 
1/2383
bottom of page