top of page

«Բարսելոնան» մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 12
  • 1 min read
ree

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ, հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով Sport.es-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիների ղեկավարությունն այդ քայլին է դիմել մի շարք պատճառներով, որոնց թվում նշվում են հարձակվողի տարիքը, ինչպես նաև արդյունավետության անկումը և մրցակիցների վրա բարձր ինտենսիվությամբ ճնշումը պահպանելու անկարողությունը, որը բնորոշ է իրենց թիմի խաղին։

Այս պահին հայտնի չէ, թե արդյոք Լևանդովսկին մտադիր է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, թե կշարունակի ելույթները մեկ այլ ակումբում։

Այս մրցաշրջանում Լևանդովսկին կատալոնացիների կազմում մասնակցել է բոլոր մրցաշարերի ինը հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։ 37-ամյա լեհի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

 
 
1/2377
bottom of page