top of page

Վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով Ռյա Թազա գյուղի տարածքում կողաշրջվել է

Feb 5
1 min read


Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, Վրաստանի քաղաքացին, ում ինքնությունը պարզվում է, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 
 
1/2905
bottom of page