Գեղասահքի ԵԱ. հայ զույգը հաղթահարել է որակավորման փուլը
- Nov 20, 2022
- 1 min read

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը ռիթմիկ պարից հետո վաստակել է 65,58 միավոր և զբաղեցնելով 14-րդ տեղը՝ իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 27 պարային զույգից եզրափակիչ փուլ է անցել 20-ը: Ազատ ծրագիրը կկայանա հունվարի 15-ին:
Տղամարդկանց մենասահքի ազատ ծրագրում հանդես է եկել Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սլավիկ Հայրապետյանը:
Ազատ ծրագրի համար Սլավիկ Հայրապետյանը վաստակել է 100,09 միավոր: Հայ գեղասահորդի միավորների ընդհանուր թիվը 167,84 է: Նա եզրափակում է մրցաշարային աղյուսակը:




















