top of page

Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները․ Գեղամ Մանուկյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հատուկ ճիգ գործադրելով՝ հետեւեցի Փաշինյանի ասուլիսին։ Տարատեսակ զառանցանքներին չեմ անդրադառնա։ Թերեւս այս ասուլիսի միակ նպատակը հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլի արդյունքների պաշտոնականացումն էր։ Արդյունքում, Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները՝

1. Արցախի հարց չկա, քանի որ վաղուց ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (սրիկայաբար բառախաղի է տրվում, ու ադրբեջանական փաստարկներն է գործի դնում)

2. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Սփյուռքի հարցն է ու Հայ Դատն է դրանով զբաղվում (ձեռքերն ազատեց այս պարտականությունից ու դադարեց համահայկական առաքելության մաս կազմել)

3. «Դե սահմաններն էլ Քոչարյանն է ճանաչել, ինքն ի՞նչ անի» մանկամիտ արդարացումը։ Թուրքական նախապայմանների կատարման ասուլիս էր, նոր կահավորված աշխատասենյակում:

 
 
1/2380
bottom of page