top of page

Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել․ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան․ ընդդիմադիր պատգամավոր

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Առավոտյան՝ 11։00-ին՝ Հանրապետության Հրապարակ։

Դիմադրո՞ւմ ենք։ Եկե՛ք, դիմադրենք։ Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։


Այսօր իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլեւս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։

Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությունը՞։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»։



 
 
1/2383
bottom of page