top of page

«ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասում, եթե դաշնակիցները չօգնեն Հորմուզի նեղուցը բացելու հարցում». Թրամփ

  • 4 days ago
  • 1 min read


ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասում, եթե դաշնակիցները ԱՄՆ-ին չօգնեն բացել Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Financial Times»-ին տված հեռախոսային հարցազրույցում:



«Նեղուցից շահույթ ստացող մարդկանց համար լիովին տեղին է օգնել անել այնպես, որ վստահություն լինի առ այն, որ այնտեղ ոչ մի վատ բան տեղի չունենա։ Եթե պատասխան չհետևի, կամ  դա լինի բացասական պատասխան, կարծում եմ՝ դա շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար»,- ասել է Թրամփը։



Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը սիրալիր է եղել ՆԱՏՕ-ի հետ և պարտավոր չի եղել օգնել դաշինքին Ուկրաինայի հարցում. «Ուկրաինան մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու է գտնվում… բայց մենք օգնել ենք: Այժմ կտեսնենք՝ կօգնե՞ն արդյոք նրանք մեզ. վստահ չեմ»:



«Մեզ անհրաժեշտ է ցանկացած օգնություն... դաշնակիցները պետք է ուղարկեն տրալերներ, որոնցից Եվրոպան ավելի շատ ունի, քան ԱՄՆ-ն։ Մենք նրանց (Իրանին) շատ ուժեղ հարված ենք հասցնում։ Նրանց ուրիշ ոչինչ չի մնում անել, քան նեղուցում աննշան անկարգություններ առաջացնելը, բայց այս մարդիկ (Եվրոպան) բենեֆիցիարներ են, և նրանք պետք է օգնեն մեզ պահպանել կարգուկանոնը։ Մենք կօգնենք նրանց։ Բայց նրանք նույնպես պետք է այնտեղ լինեն։ Շատ մարդիկ են պետք մի քանիսին հետևելու համար»,- ասել է Թրամփը։



ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Չինաստանը պետք է օգնի, քանի որ իր նավթի 90 տոկոսը ստանում է նեղուցից. «Գագաթնաժողովին (Թրամփի այցը Պեկին այս ամսվա վերջին է՝ Սի Ցզինպինի հետ գագաթնաժողովի համար) սպասելը չափազանց ուշ կլինի։ Մենք կցանկանայինք այս մասին նախապես իմանալ։ Երկու շաբաթը չափազանց երկար ժամանակ է։ Մենք կարող ենք հետաձգել ուղևորությունը»։


 
 
bottom of page