top of page

ԻՀՊԿ. Իրանի հարձակման թիրախներն են եղել Բեն-Գուրիոն օդանավակայանը և հրամանատարական կենտրոնները

Jun 22, 2025
1 min read

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն են եղել Բեն-Գուրիոն օդանավակայանը, կենսաբանական հետազոտությունների կենտրոնը, ինչպես նաև տարբեր մակարդակների կառավարման և հրամանատարական կենտրոններ, հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։

Ինչպես հայտարարել է ԻՀՊԿ-ն, առավոտյան հարձակումը դարձել է «Ճշմարիտ խոստում - 3» գործողության շրջանակում քսաներորդ հրթիռային հարվածը։

 
 
1/2905
bottom of page