Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքս Միշելսենն էր: Մոտ 4 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթանակի հասավ 5 սեթից հետո` 4:6, 6:4, 6:3, 5:7, 6:3 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 18-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:




















