Խամենեին ուզում էր սպանել ինձ, բայց ես նրան ավելի շուտ հասա. Թրամփ
- Mar 2
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները երկու անգամ փորձել են սպանել իրեն։ Այս մասին X-ում հայտնել է ABC News հեռուստաալիքի թղթակից Ջոնաթան Քարլը, որը հարցազրույց է ունեցել նախագահի հետ։
«Այսօր երեկոյան մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Թրամփը ինձ հետևյալն ասաց Ալի Խամենեիի մահվան մասին. «Ես նրան ավելի շուտ հասա, քան նա ինձ։ Նրանք երկու անգամ փորձել են [սպանել ինձ]։ Բայց ես նրան առաջինը հասա»։ Սա հղում է առ այն, ինչը, ամերիկյան հետախուզության տեղեկություններով, եղել է դավադրություն՝ 2024 թվականին Թրամփին սպանելու նպատակով»,- նախագահի խոսքերն է մեջբերում Քարլը։




















