Էփշտեյնի գործի նյութերում հիշատակվում են Ժիրինովսկին և Զյուգանովը
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին հիշատակվում է սկանդալային համբավ ունեցող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերում. РИА Новости-ն սա պարզել է՝ ուսումնասիրելով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած նոր փաստաթղթերը։
Ինչպես երևում է հրապարակված փաստաթղթերից, սեռական հանցագործությունների համար դատապարտված ֆինանսիստը էլեկտրոնային փոստով ստացել է թերթերի հոդվածների տեքստեր, որոնցից մի քանիսը նվիրված են եղել ռուսաստանյան քաղաքականությանը։ Ժիրինովսկու անունը հիշատակվում է առնվազն երկու հոդվածում, որոնք կարող էր կարդացած լինել Էփշտեյնը։
ՌԼԴԿ-ի հանգուցյալ առաջնորդից բացի, հոդվածներից մեկում հիշատակվել են նաև ՌԴ Կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը և «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։
Ուրբաթ օրը ԱՄՆ իշխանությունները հայտարարել են սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով տվյալների հրապարակման ավարտի մասին։ Ընդհանուր առմամբ հրապարակված նյութերի ծավալը գերազանցել է 3,5 միլիոն ֆայլը։ Փաստաթղթերում հանդիպում են գրեթե ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների և գործարարների անուններ։




















