Կապանում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է կայանված բեռնատարին. կա 2 տուժած
- Investigative journalist

- Sep 21
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Միրիկ Մ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Shacman» մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկն Շամշյանը, վթարի հետևանքով Միրիկ Մ․-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
«Toyota»-ի վարորդ Միրիկ Մ․-ն ժամկետային զինծառայող է, իսկ վիրավոր Աշոտ Մ․-ն՝ պայմանագրային զինծառայող։




















