top of page

Geely-ն ներկայացրել է Eva Cab ռոբոտաքսին, որի գլոբալ մեկնարկը և նախատեսված է 2027 թվականին

  • 2 hours ago
  • 1 min read


Caocao Inc.-ը՝ չինական Geely Holding Group ավտոարտադրողի տաքսի ծառայության ստորաբաժանումը,  հայտարարեց 2027 թվականից սկսած ամբողջ աշխարհում հազարավոր Eva Cab ռոբոտաքսիներ տեղակայելու պլանների մասին՝ դիրքավորվելով որպես Tesla-ի և նրա Cybercab-ի ուղղակի մրցակից ինքնավար փոխադրումների շուկայի համար սրվող պայքարում:

Գլխավոր տնօրեն Գուն Սինը բացահայտել է ժամկետները Reuters-ին տված հարցազրույցում՝ հայտնելով, որ Eva Cab-ը ճանապարհներին կհայտնվի նախ Աբու Դաբիում, Հոնկոնգում և մայրցամաքային Չինաստանի հինգ քաղաքներում արդեն հաջորդ տարի, ընդ որում՝ արտադրությունը, մատակարարումները և տեղակայումը տեղի կունենան «գրեթե միաժամանակ»: Լայնածավալ ներդրումը նախատեսված է 2028 թվականին, իսկ մինչև 2030 թվականը պարկը պետք է հասնի 100,000 ինքնավար մեքենայի:

Ռոբոտաքսի՝ ստեղծված զրոյից

Eva Cab-ը Չինաստանում սեփական մշակման առաջին ռոբոտաքսին է. մեքենա, որը ստեղծվել է զրոյից՝ անօդաչու շահագործման համար, այլ ոչ թե վերափոխվել սերիական ուղևորատար տրանսպորտային միջոցից: Սրահում չկա ղեկ և կառավարման ավանդական պարագաներ. դրանց փոխարեն նախատեսված են դեմ դիմաց տեղադրված նստատեղեր, սահող էլեկտրական դռներ և ապակյա տանիք:

Մեքենան աշխատում է Geely-ի 4-րդ մակարդակի ինքնավար վարման հարթակի՝ G-ASD 4.0-ի վրա, որը մշակվել է տեխնոլոգիական գործընկեր Afari-ի հետ համատեղ: Այն համալրված է աշխարհում առաջին 2160-գծանի թվային լիդարով (LiDAR), որն ունակ է հայտնաբերել օբյեկտները մինչև 600 մետր հեռավորության վրա, ինչպես նաև Nvidia և Qualcomm հաշվողական չիպերով, որոնք ապահովում են ավելի քան 3000 TOPS ընդհանուր արտադրողականություն:

Թեստավորումն արդեն ընթացքի մեջ է

Caocao-ն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ռոբոտաքսիների պիլոտային գործողություններ է իրականացնում Հանչժոույում և Սուչժոույում: Հանչժոուի 100 անօդաչու մեքենաներից բաղկացած պարկն այժմ սպասարկում է ավելի քան 3600 վիրտուալ կանգառներ, իսկ ընկերությունն ինքը վերջերս դարձավ քաղաքում առաջինը, որը թույլտվություն ստացավ լիարժեք անօդաչու ճանապարհային փորձարկումների համար:

Ընկերության միջազգային հավակնությունները կոնկրետ տեսք ստացան անցյալ նոյեմբերին, երբ այն փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Աբու Դաբիի ներդրումային գրասենյակի հետ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել էմիրությունում ռոբոտաքսիների տեղակայման հնարավորությունը:

 
 
1/2647
bottom of page