ԵՄ-ն Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթն է պատրաստում
- Investigative journalist

- 1 day ago
- 1 min read

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթն է պատրաստում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը` հաղորդում է RBK-Ukraine-ն:
Նախարարը նշել է, որ պատժամիջոցները կուղղվեն Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներին ծովային, օդային և կիբերոլորտներում և պետք է ամրապնդեն Եվրոպայի կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը։
Նոր սահմանափակումները նպատակ ունեն կրճատել Ռուսաստանի էներգետիկ եկամուտները, չեզոքացնել նրա «ստվերային նավատորմը» և արգելափակել պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմները։




















