top of page

Արզնիում կոտրել են «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան փականը, գողացել դրամարկղում և սեղանի դարակում եղած գումարը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 11
  • 1 min read
ree

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի մասին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել են այսօր՝ հոկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 10-ի՝ ժամը 15:30-ից մինչև հոկտեմբերի 11-ի՝ 09:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արզնի բնակավայրի 10-րդ փողոցում գործող «Հայփոստ»-ի  2212 մասնաճյուղի դռան փականը, մտել ներս, տակնուվրա արել, դրամարկղից գողացել են գումարը և «Հայփոստ»-ի աշխատակցին պատկանող գումարը:


 


Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 



Նախնական տեղեկություններով՝ «Հայփոստ»-ի մասնաճյուղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ: 

 
 
1/2379
bottom of page