top of page

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակը բացահայտում է Էկոնոմիկայի նախարարության ստերը․ Համբարյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հայաստանյան ներիշխանական «բարդակը» ավելի զավեշտալի և խայտառակ բնույթներ է ընդունում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ կից հրապարակելով լուսանկար: «Գործը հասել է նրան, որ Երևանի քաղաքապետի մամլո խոսնակը հերքում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությանը՝ բացահայտելով վերջինս ստերը։

Ֆանտասմագորիկ և բազմաթիվ ապուշ մտքերի հեղինակ Էկոնոմիկայի նախարար Վահանը և իր ղեկավարած նախարարությունը կրկին հայտնվեցին զավեշտալի վիճակում։ Համոզված եմ, Վահանը բացարձակ իրեն վատ չի զգում»,- գրել է Համբարյանը։


 
 
1/2383
bottom of page