top of page

Ես կցանկանայի, որ Մեսսին վերադառնար «Բարսելոնա». նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է. Պեդրի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree


«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին նշել է, որ կցանկանար կատալոնական ակումբում կրկին խաղալ թիմի լեգենդար նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, որն այժմ ներկայացնում է ամերիկյան «Ինտեր Մայամին»։

«Իհարկե, անկասկած, ես կցանկանայի, որ Մեսսին վերադառնար «Բարսելոնա»։ Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է և շատ օգնեց ինձ այն տարում, երբ մենք միասին էինք խաղում։

Մեսսիի այցը «Կամպ Նոո՞ւ»։ Ես դրա մասին կարդացի սոցիալական ցանցերում։ Դժվար էր չնկատել։ Ափսոս, որ մենք հնարավորություն չունեցանք խոսելու», — ասել է Պեդրին Esquire-ին տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

 
 
bottom of page