top of page

Փաշինյանը իսկական առաջնորդի տեսք ուներ. Սաակաշվիլի

  • 8 hours ago
  • 1 min read

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Վրաստան և նշել, որ շատ կարևոր է եղել նրա արած հայտարարությունների տոնը։

«Շատ կարևոր էր Թբիլիսիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների տոնը։

Նա ընդգծեց Վրաստանի և Հայաստանի համատեղ շարժման կարևորությունը դեպի ԵՄ և անկախ արտաքին քաղաքականության անհրաժեշտությունը։ Դրանցից ոչ մեկը չի համապատասխանում Վրաստանի ներկայիս կուրսին։

Փաշինյանն իսկական առաջնորդի տեսք ուներ, իսկ նրա կոլեգան՝ լիակատար ոչնչության (ինչպես որ կա)»,- գրել է Սաակաշվիլին «Ֆեյսբուքի» իր էջում։

 
 
bottom of page