top of page

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայրամովին՝ Ադրբեջանի էներգետիկ և հումանիտար աջակցության, ինչպես նաև կառուցողական երկխոսության համար

  • 6 hours ago
  • 1 min read


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։



Զելենսկու խոսքով՝ Բայրամովը դարձել է Ադրբեջանի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա՝ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։



Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Ռուսաստանի հարվածները, Սև ծովում ստեղծված իրավիճակը, հացահատիկային միջանցքների աշխատանքը, ինչպես նաև համագործակցությունը պաշտպանության, էներգետիկայի, նավթագազային ոլորտի և գյուղատնտեսության ուղղություններով։



Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին էներգետիկ և հումանիտար աջակցության, ինչպես նաև կառուցողական երկխոսության համար։

 
 
1/2794
bottom of page