top of page

Երևանում լեհական ֆուտբոլային ակումբի 3 երկրպագուներ տեղափոխվել են հիվանդանոց

Dec 12, 2025
1 min read


Այսօր ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:



Տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ տուժածները գտնվում են հետազոտման փուլում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկներն անհրաժեշտ հետազոտություն ու բուժզննում էին իրականացնում, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Երևանում գործող «Կովկաս» պանդոկից:  



Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ 36-ամյա Լուկաս Կ.-ն է, 44-ամյա Լուկաս Բ.-ն և 44-ամյա Մաչի Ա.-ն, ովքեր ծեծի են ենթարկվել: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրանական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին: 



Ըստ տեղեկությունների՝ տուժածները ժամանել էին Հայաստան՝ որպես ֆուտբոլի երկրպագուներ: 

 
 
1/2905
bottom of page