Հունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում
- Investigative journalist

- 13 hours ago
- 1 min read

Բրյուսելում հունվարի 18-ին նշանակվել է ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի ճգնաժամի կապակցությամբ եվրոպական ութ երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարությունից հետո, հաղորդում է The Independent-ը։
Նշվում է, որ նման հանդիպումների ժամանակ դեսպանները սովորաբար պատրաստում են գործնական միջոցառումներ՝ ԵՄ Խորհրդի հետագա նախարարական հանդիպումներում քննարկման համար։




















