top of page

150,000 դրամի չափով սոցիալական աջակցության մասին տեղեկատվությունը կեղծ է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 10
  • 1 min read
ree

Սոցիալական ցանցերում և մեսինջերներում տարածվում է «Տաշիր» ընկերությունների խմբի և Սամվել Կարապետյանի կողմից 150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է։ Նման հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։

Նշվում է, որ  «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալ՝  նշված պայմաններով։

«Խնդրում ենք չվստահել և չտարածել կեղծ տեղեկատվություն՝ ապատեղեկատվությունից և հնարավոր խարդախությունից խուսափելու համար։ Հետևեք մեր սոցիալական ցանցերում հրապարակված պաշտոնական տեղեկատվությանը»,-ասված է հայտարարության մեջ։

 
 
1/2381
bottom of page