top of page

Մեսսին նշել է այն հավաքականները, որոնք կարող են հաղթել ԱԱ-2026-ում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree


«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ «ալբիսելեստեն» կրկին ձգտելու է հաղթել աշխարհի առաջնությունը՝ երկրորդ անգամ անընդմեջ։ Այնուամենայնիվ, Լեոն առանձնցրել է մի քանի հավաքականներ, որոնք, ըստ իրեն, կլինեն ֆավորիտ «ոսկե աստվածուհու» գավաթի համար պայքարում։

«Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը մեր ուսերից հսկայական բեռ իջեցրեց։ Առանց այդ ճնշման խաղալը իսկական թեթևացում էր։ Բայց դա դեռ ոչինչ չի երաշխավորում, քանի որ բոլորը ցանկանում են հաղթել աշխարհի առաջնությունում։

Կան շատ ուժեղ հավաքականներ՝ Իսպանիան, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան և Բրազիլիան, որը երկար ժամանակ է, ինչ չի հաղթել մրցաշարը և կրկին ցանկանում է դա անել»,- ESPN-ին տված հարցազրույցում ասել է Մեսսին։

 
 
1/2428
bottom of page