Արաղչին ուրբաթ օրը կժամանի Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար
- 5 hours ago
- 1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունը, ինչպես սպասվում է, ուրբաթ երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Geo հեռուստաալիքին։
«Ակնկալվում է, որ իրանական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Միացյալ Նահանգների հետ խաղաղ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար»,- հայտնում է հեռուստաալիքը։
Geo-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան լոգիստիկայի և անվտանգության խումբն արդեն գտնվում է Իսլամաբադում՝ խաղաղ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլին ընդառաջ։




















