top of page

Եթե ԱՄՆ-ը վերադառնա Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով իր պարտավորությունների կատարմանը, Իրանը նույնպես անհապաղ փոխադարձ պատասխան կտա. Փեզեշքիան

Sep 1
1 min read


Իրանը կշարունակի կատարել Իսլամաբադի հուշագրի պայմանները, եթե ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորություններին։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ղեկավարների խորհրդի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների խախտումն արժանացել է Իրանի համարժեք պատասխանին: Այնուամենայնիվ, ես հստակ հայտարարում եմ. եթե ԱՄՆ-ն վերադառնա հիշատակված փոխըմբռնման հուշագրով իր պարտավորությունների կատարմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես անհապաղ փոխադարձ պատասխան կտա»,- շեշտել է նա ՇՀԿ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Փեզեշքիանն ավելացրել է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանն ունի միջազգային պարտավորություններն ու պայմանագրերը պահպանելու անթերի փորձ և միշտ գործել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

 
 
1/2905
bottom of page