Իրանը կվերսկսի Թավրիզ-Երևան ավիաչվերթները
- 2 hours ago
- 1 min read

Թավրիզ–Երևան երթուղու չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո հինգշաբթի օրվանից կվերականգնվեն։ Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից։
Թավրիզում «Աֆթաբ Նյուզ»-ին տված հարցազրույցում Արևելյան Ատրպատականի օդանավակայանների գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալի Նաել Քարամալեքին նշել է. «Այս երթուղին կիրականացվի Pouya ավիաընկերության կողմից ամեն շաբաթ երկուշաբթի և հինգշաբթի օրերին»։
Առաջին չվերթի ճշգրիտ ժամանակը՝ հայտարարելով Քարամալեքին հավելել է. «Այս երթուղով առաջին չվերթը կիրականացվի օգոստոսի 19-ին, հինգշաբթի, ժամը 9-ին, Թավրիզի օդանավակայանից դեպի Երևան»։
Անդրադառնալով այս ամենի կարևորությանը Հայաստանի մայրաքաղաքի հետ օդային կապերի զարգացման գործում՝ Արևելյան Ատրպատականի օդանավակայանների գլխավոր տնօրենը ընդգծել է, որ չվերթների թվի և ուղևորափոխադրումների ծավալի աճը վկայում է գործունեության կարգավորման գործընթացի և «Շահիդ Մադանի»-ի միջազգային օդանավակայանի արագ վերականգնման մասին։




















