top of page

«Հրապարակ»․ Պատմաբան, ֆինանսիստ եւ ոստիկան

  • 2 hours ago
  • 1 min read


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնագիտությամբ պատմության դասատու է, նրա 3 տեղակալները՝ ֆինանսիստներ եւ ոստիկան։ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նույնպես կրթությամբ ու աշխատանքային փորձով կապ չունի պաշտպանական ոլորտի հետ․ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2013-2014 թթ. պաշտոնավարել է որպես «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար, 2013-2017 թթ.՝ «ԱրթԷլա» իրավաբանական գրասենյակի տնօրեն, 2014-2016 թթ.՝ «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի գլխավոր տնօրեն, 2017-2019 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման (ենթակառուցվածքների) նախարարության իրավաբանական բաժնի պետ։ 2021թ․ դեկտեմբերի 8-ից որպես ՊՆ գլխավոր քարտուղար պաշտոնավարող, անկուսակցական Համլետ Բատիկյանը, սակայն, ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում։ Նա ՔՊ-ի ընտրացուցակի ձեւավորման առաջին փուլի քվեարկության արդյունքներով զբաղեցրել է 172-րդ տեղը՝ ստանալով ընդամենը 79 քվե։



 
 
bottom of page