Բայդեն. Իսրայելի վրա հարձակումներ են իրականացվել Իրանի, Եմենի, Սիրիայի և Իրաքի տարածքներից
Շաբաթ օրը Իսրայելի վրա հարձակումներ են իրականացվել Իրանի, Եմենի, Սիրիայի և Իրաքի տարածքներից։ ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Իսրայելին ԱՄՆ-ի օգնությամբ հաջողվել է խոցել Իրանի արձակած գրեթե բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Նա նշել է, որ իր ցուցումով վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ զինվորականները լրացուցիչ ուժեր են մտցրել տարածաշրջան։
Հայտարարությունում նշվում է նաև, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակման ժամանակ իրանական հարձակումներ չեն եղել ամերիկյան զորքերի կամ օբյեկտների վրա։
«Թեև մենք այսօր հարձակումներ չենք տեսել մեր ուժերի կամ օբյեկտների վրա, մենք զգոն ենք մնալու բոլոր սպառնալիքներին և չենք վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար», - ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը տարածվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից: