ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱՂՆ ԷԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ, ՍԻՐԵՆՔ ՆՐԱՆՑ, ԹԵ՝ ՈՉ․ ՄԱԿՐՈՆՆ ԱՌԱՋԱՐԿ ՈՒՆԻ
- Feb 10
- 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մի քանի եվրոպացի գործընկերների առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
«Մեր աշխարհագրական դիրքը չի փոխվի. անկախ նրանից՝ մենք սիրում ենք ռուսներին, թե ոչ, Ռուսաստանը վաղն էլ գոյություն կունենա։ Այն մեր սահմանների մոտ է», - ասել է նա։
Հատկանշական է, որ Մակրոնը Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի անողոք քննադատներից մեկն է՝ կապված ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժման հետ։ Նա պարբերաբար հանդես է գալիս հակառուսական կոշտ հռետորաբանությամբ և Մոսկվայի նկատմամբ քաղաքական, տնտեսական ճնշման օգտին։
Ի դեպ, օրերս տեղեկություն տարածվեց, որ Մոսկվա է այցելել Ֆրանսիայի նախագահի խորհրդականներից մեկը։




















