top of page

France Football-ը հնարավոր է Լևանդովսկուն շնորհի 2020թ․ «Ոսկե գնդակը»

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

France Football-ի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն չի բացառել, որ ֆրանսիական պարբերականը կարող է 2020 թվականի «Ոսկե գնդակը» շնորհել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։


2021 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է, ով քվեարկության արդյունքում առաջ էր անցել Լևանդովսկուց։ Մրցանակը ստանալուց հետո արգենտինացին ասել է, որ լեհ ֆուտբոլիստը պետք է նախորդ տարի ստանար լավագույն խաղացողի մրցանակը։


Նախորդ տարի France Football-ը չանցկացրեց «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

 
 
1/2383
bottom of page