Էդուարդ Սպերցյանը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
- Nov 20, 2022
- 1 min read

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՖԱԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Սպերցյանն այսօր ստացել է ՖԱԼ-ի կողմից սահմանված մրցանակը։
Քվեարկությանը մասնակցել են առաջնության բոլոր թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները։
Նախորդ մրցաշրջանում Էդուարդը խփել է 16 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը կրասնոդարյան ակումբի հիմնական կազմի խաղացող է։ Սպերցյանը ճանաչվել է նաև թիմի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։




















