top of page

Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով

Oct 11
1 min read


Վլադիմիր Զելենսկին հիստերիայի մեջ է և դժվար թե ունակ լինի կշռադատված գործողություններ կատարել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զելենսկին, բնականաբար, լինելով հիստերիայի մեջ, այս պահին դժվար թե ունակ լինի որևէ կշռադատված գործողություն կատարել։ Եթե նա կշռադատված գործողությունների ընդունակ լիներ, հիմա խաղաղ բանակցությունների հակվածություն կցուցաբերեր»,-ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ դրա փոխարեն Զելենսկին «իր բոլոր հովանավորներից» էլ ավելի շատ փող է պահանջում ՀՕՊ-ի և հեռահար սպառազինության համար, ինչպես նաև հասանելիություն Starlink-ին՝ Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու նպատակով։

 
 
1/2905
bottom of page