top of page

Արևմտյան արժեքները ծաղրող, հայհոյող, եվրոպացիներին չվստահող Վարդան Ղուկասյանը 2009-ին վստահել է ֆրանսիացիներին ու վիրահատվել Փարիզում, նաև՝ տուն գնել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 28
  • 2 min read
ree

«Պիդառաստների խոսքը ասնավանի չի...Ռա՛դ եղեք, գիտենք ձեր սեքսուալնի վիճակը»։ Ահա այս վերնագրով պոդքաստ, հարցազրույց է հրապարկվել Tribune.am լրատվականում, որտեղ Լրագրող հռիփսիմե Ջեբեջյանի հյուրը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։





Պետք է ասենք, որ բովանդակությունն ավելի նողկալի է։ Ղուկասյանը ողջ ընթացքում  վերարտադրում է տգետ, դեգրադացած, իսկ ավելի ճիշտ՝ հայտնի շրջանակների կողմից հատուկ կերպով գեներացված և տարածվող նողկալի թեզերը Արևմուտքի մասին։ Վերջինս թիրախավորում է նաև կոնկրետ մարդկանց՝ անուններ տալով նրանց փորձելով պիտակավորել, վիրավորել։ Ղուկասյանն այսպիսով, իրականում, վիրավորում է հատուկ խմբերի մարդկանց։ Անգամ մարդկանց քայլվածքը թիրախավորելով փորձում է  նրանց վերագրել տարատեսակ բաներ՝ չնկատելով սեփական քայլվածքը։





Ինչևէ՝ կենտրոնանանք Արևմուտքին ու արևմտյան արժեքները թիրախավորող Ղուկասյանի խոսքերի վրա։

«Ու կարելի է վստահել եվրոպացիներին՝ այլասերված, և էդ մարդիկ ովքեր որ խոսում են, նայում ես իրանց ապրելակերպին ոչ մեկը մի կնոջ հետ մինչև էսօր չի ապրում։ Մի տասնյակ կին են փոխել, սեռ են փոխել։ Այսինքն մենք պետք է հավատանք պիդառաստներին, լեզբիյանկեքին ու գալուբոյներին ու մեր մենթալիտետը պիտի փոխենք Եվրոպայի հետ, և մեր ընտանիքները պիտի խառնենք, որ ասենք Եվրոպայի պրեզիդենտները երեխաներ չունեն, որովհետև իրանք, ուրեմն, միասեռականներ են։ Ու վաբշե սրանք մեզնից ի՞նչ են ուզում, որ թուրքական լուսինը լինի՞ հայաստանում։ Միանշանակ նման մարդիկ մեր երկրում տեղ չեն ունենալու», - հարցազրույցի ընթացքում ասում է Վարդան Ղուկասյանը։





Նկատենք, սակայն, որ Ղուկասյանը իր դեմ 2007-ին տեղի ունեցած մահափորձից հետո 2009 թվականին վիրահատվեց իր ասած «պիդառաստանի, լեզբիյանկեքի ու գալուբոյների» Եվրոպայում՝ Փարիզում; Այդ ժամանակ նա վստահեց այդ «պիդառաստներին»։ Մամուլում անգամ լուրեր էին տարածվել, որ վերջինս չի վճարել վիրահատության համար։





2013-ին այս ,մասին 168․am-ն էր գրել։ «Բանն այն է, որ ֆրանսիական օրենսդրության համաձայն, եթե որևէ օտարերկրացի այդ երկրի տարածքում բուժման կարիք է զգում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն` դրա դիմաց վճարումը հետագայում կատարելու պայմանով: Եթե տվյալ անձը չի վճարում դրա դիմաց, ապա «հաշիվը» ներկայացվում է Ֆրանսիայում տվյալ երկրի դեսպանատանը: Մեր տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի վիրահատության ծախսերի «հաշիվը» ներկայացվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը․․․Թերթի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով այս տեղեկությունները, Վարդան Ղուկասյանն ընդամենն ասել է. «Փողոցային խոսակցություններին չեմ ուզում պատասխանել», - գրել էր 168.am-ը։

Գուցե Ղուկասյանը վճարել է վիրահատության 60 հազար եվրոն։ Դա այսօր քննարկման չենք դնում։ Բայց այ որ Փարիզում վիրահատվել է ու վստահել այդ «պիդառաստներին»՝ խիստ տարօրինակ է։ Ինչու՞ նա օրը մեկ կին փոխող եվրոպացիների փոխարեն չի վստահել ընտանեկան արժեքների սիմվոլ ռուսներին ու չի վիրահատվել՝ օրինակ Ռուսաստանի Նիժնի Տաբռում։

Ավելին՝ մեր ընթերցողներից մեկը այս հարցազրույցից հետո մեզ տեղեկացրեց, որ Վարդան Ղուկսայանը Ֆրանսիայում տուն ունի։ Ոչ թե Օմսկում, Վորոնեժում, լավ՝ մոսկվայում, այլ Փարիզում։





Միշտ այդպես է՝ ռուսական շահերի սպասարկուները, արևմտյան արժեքները ստորադասողները իրենց առօրյայում, կենցաղում հիմնականում օգտվում են Եվրոպայի ստեղծած արժքեներից՝ կլինեն դրանք առողջապահական ծառայություններ, տեխնիկա, թե ավտոմեքենա։





Իսկ ամենացավալին այն է, որ այս արժեհամակարգը կրող, այս այսպիսի մտածողության տեր մարդը համայնքային պաշտոն է զբաղեցնում։



 


Վոոդյա Հակոբյան

 
 
1/2382
bottom of page