top of page

ՌԴ ՊՆ-ն նախատեսում է այս տարի 7 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 7, 2024
  • 1 min read

2024 թվականին Ռուսաստանի Դաշնության Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (ՌՆՀԶ) կիրականացնեն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ՄԲՀ) յոթ ուսումնական և փորձնական արձակում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչության տվյալներով, վերջին հինգ տարիների ընթացքում Ռազմավարական հրթիռային ուժերը իրականացրել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ավելի քան 20 արձակում՝ հեռանկարային հրթիռային համակարգերի թռիչքային փորձարկումների և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կառավարման վարժանքների շրջանակներում:

«Այս տարի Ռազմավարական հրթիռային ուժերը  միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների յոթ արձակում են նախատեսում», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։


ree

1/2378
bottom of page