Արբիտրաժը չի կանգնեցրել Ֆրանսիային․ Սամվել Կարապետյանին հնարավոր է ծանր մեղադրանք առաջադրվի
- Investigative journalist

- 17 hours ago
- 1 min read

Araratnews-ը տեղեկացավ, որ չնայած միջազգային արբիտրաժ դիմելուն՝ ֆրանսիական դատարանը չի վերացրել Սամվել Կարապետյանի՝ Լազուր ափում գտնվող շուրջ 120 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան վրա դրված կալանքի որոշումը:
Ավելին՝ գործը Ֆրանսիայում գտնվում է ակտիվ նախաքննական փուլում, և իրավապահները չեն բացառում, որ գույքի հնարավոր բռնագանձումից բացի Կարապետյանին կարող է ծանր մեղադրանք առաջադրվել։
Ֆրանսիայում նման կալանքները համարվում են հազվադեպ միջոց և կիրառվում են բացառապես այն դեպքերում, երբ առկա են լուրջ կասկածներ փողերի լվացման կամ ֆինանսական միջոցների իրական ծագման թաքցման վերաբերյալ։ Ֆրանսիական կողմը հստակ ազդակ է տվել Կարապետյաններին, որ արբիտրաժի հայցը չի կանգնեցրել իրենց և գործը կարող է մտնել ավելի ծանր փուլ։ Իրավապահ մարմինների վարկածներից մեկի համաձայն՝ շուրջ 120 մլն դոլար արժողությամբ այդ առանձնատան իրական շահառուն կարող է լինել «Գազպրոմ» ընկերությունը, որի շինարարական խոշոր ծրագրերի մի մասը իրականացնում է Կարապետյանը, կամ էլ գույքը ռուսաստանցի մեծահարուստը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով ստացված միջոցներով։




















