top of page

Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսի անցման կետում կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման կիրառում. մանրամասներ

Sep 29, 2025
1 min read

2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։



ՏԿԵ նախարարության հաղորդագրության համաձայն՝ էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։


Գրանցման համար անհրաժեշտ է․


  • գրանցվել էլեկտրոնային հարթակում,

  • հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը,

  • ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո,

  • ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։


Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով՝ esia.epd-portal.ru:

 
 
1/2905
bottom of page