top of page

Ռուբեն Ռուբինյանի և Ֆրանսիայի ԱԺ նախագահի հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական բարձր մակարդակի հարաբերություններին

Oct 16
1 min read


Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական բարձր մակարդակի հարաբերություններին, դրանց հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին։

Կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների խորացման գործում՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության շարունակական զարգացման և փոխայցերի կարևորությունը։

 
 
1/2905
bottom of page