Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Nov 12
1 min read

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի խաղում: Հայաստան. Ալեքսանդր Միշիև, Արտյոմ Բանդիկյան, Գեորգի Հարությունյան, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Կառլեն Հովհաննիսյան, Նարեկ Գրիգորյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան, Արթուր Ղարիբյան: Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21:00-ին: Չորրորդ տուրից հետո C լիգայի երկրորդ խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսը վաստակել է 7 միավոր, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1:




















