Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը:




















