Շարունակեք ՓԱԼԱՍ դարձնել լրագրությունը․ Արայիկ Հարությունյանը պատասխանել է՝ ինչու էր մեկնել Կոպենհագեն
- Investigative journalist

- Oct 3
- 1 min read

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը վերջին օրերին ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում մեկնել էր Դանիա, «Ֆեյսբուք»-ի իր էջում պատասխանել է հրապարակումներին, թե ինչու և ինչ նպատակով էր ինքն էլ մեկնել Կոպենհագեն:
«Կարդում եմ «Հրապարակի» Արմինե Օհանյանի առավոտյան խմբագրականը. «Կոռուպցիայի շատ տարածված տեսակ են իշխանավորների գործուղումները. պաշտոնյաներ կան, որ ավելի շատ արտերկրում են լինում, քան՝ Հայաստանում, բայց գրոշի օգուտ չեն տվել մեր երկրին: Օրինակ, ո՞վ կարող է բացատրել, թե ինչպես են կազմվում Նիկոլ Փաշինյանի այցերի պատվիրակությունները, եւ ինչու է, ասենք, Կոպենհագեն մեկնել նրա աշխատակազմի ղեկավարը»:
Կոպենհագեն իմ մեկնելու նպատակը մեկն էր. հաջորդ տարի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում, ես էլ կազմկոմիտեի նախագահն եմ: Գնացել էի գործընկերների հետ քննարկելու անցկացման մանրամասները, տեղում կազմակերպչական աշխատանքներին ծանոթանալու համար: Ընդհանրապես, լրագրողը, որպեսզի ամեն անգամ չխայտառակվի և հիմնավորված լինեն նրա նյութերը, առնվազն պետք է հարցում անի և ստանա պատասխան: Բայց չէ՛, մերժեք տարրական լրագրողական հիգիենան, շարունակեք ՓԱԼԱՍ դարձնել լրագրությունը, ու լավ կլինի մի քիչ էլ կոռուպցիա փնտրեք ձեր ոլորտում»,- գրել է Հարությունյանը




















