top of page

Դիլիջանում բшխվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրшվորներ

Sep 1
1 min read


Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասինկյան փողոցում բախվել են 26-ամյա Արայիկ Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 36-ամյա Վիլյամ Մ․-ի վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։



Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

 
 
1/2905
bottom of page