top of page

ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին 16,250 ԱՄՆ դոլարով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 8
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 7-ին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2026 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի հետ կապված ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումների փաստաթուղթը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 13,000 շվեյցարական ֆրանկով (16,250 ԱՄՆ դոլար) սեպտեմբերյան խաղերի ընթացքում տեղի ունեցած խախտումների համար։

Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում արձանագրվել են հետևյալ խախտումները՝ թիմային խախտումներ, խաղի ժամանակ կարգուկանոնի և անվտանգության խախտում, խաղադաշտ ներխուժում կամ ներխուժման փորձ, հրավառությունների կամ այլ առարկաների օգտագործում։

Իռլանդիայի հավաքականի հետ խաղում խախտվել են կարգուկանոնի և անվտանգության կանոնները, ինչպես նաև օգտագործվել են հրավառություններ կամ այլ առարկաներ։

Որոշումներից մի քանիսը ենթակա են բողոքարկման։

 
 
1/2377
bottom of page