Թուրքիան կողմ է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. Ալիև-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել
- Investigative journalist

- Aug 9
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
նախագահները քննարկել են Ալիևի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի նշանակությունը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ կոչը։
Էրդողանը զրույցի ընթացքում նշել է, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:




















