Կրակոցներ Միսիսիպի նահանգի փոքրիկ քաղաքում. զոհվել է 6 մարդ
- Investigative journalist

- 15 hours ago
- 1 min read

Ամերիկյան Միսիսիպի նահանգում շաբաթ օրը հրաձգության մի քանի դեպքեր են գրանցվել. զոհվել է 6 մարդ, տեղեկացրել է Associated Press-ը։
Օկրուգի շերիֆ Քլեյ Էդի Սքոթը Facebook սոցցանցի իր գրառման մեջ նշել է, որ Վեսթ Փոյնթ փոքր քաղաքում, որը գտնվում է Ալաբամայի սահմանից ոչ հեռու, բռնություն է տեղի ունեցել։
Շերիֆը տեղեկացրել է WTVA-ին, որ վեց մարդ սպանվել է երեք վայրերում։ Կասկածյալը ձերբակալվել է, եւ հանրության համար սպառնալիք չկա, գրել է շերիֆը Facebook-ում։
Հանցագործության դրդապատճառների մասին առայժմ չի տեղեկացվում։




















