top of page

Քոչարյանը ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլև ողջ ընդդիմության վարչապետի թեկնածուն է․ միանալու են 2 օլիգարխները․ Չախոյան

  • 3 hours ago
  • 1 min read


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջիկա ընտրություններում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։


«Քոչարյանը ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլև ողջ ընդդիմության վարչապետի թեկնածուն է։


Քոչարյանին են միանալու նաև 2 օլիգարխները՝ քանզի ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետ, իսկ տեղականը՝ չի ուզում։


Հիշեցնեմ՝ ընդդիմադիր ուժերից ոչ մեկը մինչ օրս չի հերքել հետընտրական պրոցեսում Քոչարյանին միանալու ու նրան վարչապետ կարգելու սցենարը»,- գրել է Չախոյանը։


Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով։


«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։

 
 
1/2588
bottom of page